1 րոպեի ընթերցում
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում անձնական նշանակալի ներդրումը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՄԱ նախարարը Էստոնիա էր այցելել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով՝ մասնակցելու Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 9-ին կայացել էր Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը։