Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիս է հրավիրել՝ քննարկելու իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Անդրադառնալով ԱՄՆ բանակի կողմից իրականացված մի շարք ռազմական գործողությունների՝ Հեգսեթն ասել է. «Ես պաշտպանում եմ այս գործողություններից յուրաքանչյուրը։ Հպարտ եմ, որ իրականացրել եմ դրանք, և վաղն էլ պատրաստ կլինեի կրկին իրականացնել դրանք»։

Հեգսեթի խոսքով՝ իմփիչմենթի վերաբերյալ բանաձևերն ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներին ուղերձ են հղում, թե նրանց ծառայությունը հանցագործություն է եղել։

«Նրանց ծառայությունը հանցագործություն չի եղել։ Նրանք հերոսներ են, և Վաշինգտոնի ոչ մի քաղաքական գործիչ չի կարող նրանց հակառակը համոզել, - հայտարարել է նա։ - Եթե նրանք ցանկանում են թիրախավորել զինվորականներին, ապա նախ պետք է անցնեն իմ միջով»։

«Այս բանաձևերը խեղկատակություն են, դրանք ծաղրում են Սահմանադրությունը, հարվածում են հրամանատարական շղթային և քրեական պատասխանատվության են ենթարկում այն զինծառայողներին, որոնք կատարում են օրինական հրամանները», - հավելել է Հեգսեթը։

Նա զինծառայողներին կոչ է արել չընկրկել։

«Անտեսեք աղմուկը։ Երբեք մի՛ տատանվեք։ Այս ամենը քաղաքականություն է», - նշել է նա։

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Մասին նախաձեռնություն է ներկայացրել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ՝ նրան մեղադրելով, այդ թվում, առանց Կոնգրեսի հավանությունը ստանալու Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Կոնգրեսի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կարող է անհրաժեշտ աջակցություն ստանալ Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում Հեգսեթի դատապարտումը քիչ հավանական է համարվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռականորեն պաշտպանել է Հեգսեթին՝ մատնանշելով Իրանում և Վենեսուելայում ամերիկյան զինված ուժերի գործողությունների արդյունքները։

Աշխարհ

Թրամփը խոստացել է աջակցել Հեգսեթին, եթե նրան իմփիչմենթի ենթարկեն

Հայերեն

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային