Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով
1 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ի առաջարկով և ՌԴ-ի համաձայնությամբ Աբու Դաբիի եռակողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության պարամետրերն այն երաշխիքների ներքո, որոնք ուժի մեջ կմտնեն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովում։
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում, ամերիկյան կողմի առաջարկով և մեզ հետ համաձայնեցմամբ, կքննարկվեն այս տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովման հարցերն այն երաշխիքների ներքո, որոնք ուժի մեջ կմտնեն լիարժեք համապարփակ կարգավորման հասնելուց հետո», – Լավրովի խոսքերն է մեջբերու մ «Ինտերֆաքս» գործակալությունը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ սա արմատապես տարբերում է ԱՄՆ-ի գործող վարչակազմը Ջո Բայդենի նախկին վարչակազմից, «որը մեծամտորեն հրաժարվում էր անգամ քննարկել անվտանգության հավաքական երաշխիքները»։