Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը դեռ քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (APEC) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հնարավոր հանդիպման օրակարգի վերաբերյալ առաջարկներ են փոխանակվում։ Կողմերն այդ հարցի շուրջ կարծիքներ են հայտնում։ Կարող են քննարկվել ամենատարբեր հարցեր»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թրամփի մտադրությունը՝ շփումների ընթացքում բարձրացնելու միջուկային զինաթափման հարցը։

Խոսելով Պուտինի՝ Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հնարավոր մասնակցության մասին հարցին՝ Պեսկովը հորդորել է ժամանակից առաջ չընկնել։

ՌԴ նախագահի խոսնակը անդրադարձել է նաև Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով նախատեսվող բանակցություններին՝ հայտնելով, որ դրանք լինելու են եռակողմ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա։

«Ինչ վերաբերում է եվրոպացիների մասնակցությանը, ապա գիտեք, որ ամերիկացիներն ունեն եվրոպացիների հետ շփման իրենց ուղիները, նույնը նաև վերաբերում է ուկրաինացիներին։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ խոսքը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասին է»,- ընդգծել է նա։

Հայերեն Русский

Թաղման նպաստների վճարման կարգում փոփոխություններ չեն լինի. Արսեն Թորոսյան

Չինաստանը հերքել է Nvidia-ի տնօրենին լրտեսելու մասին մեղադրանքները

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում արձանագրված ընտրական հանցագործությունների մասով նախաձեռնվել է 243 քրվարույթ․ Արթուր Նահապետյան

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը դեռ քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը․ Պեսկով

Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31 համաժողովին

Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ

Կուբան հայտարարել է, որ իր համար նախատեսված շուրջ 7 հազար բեռնարկղ ԱՄՆ-ի պատճառով արգելափակված է

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ