1 րոպեի ընթերցում
Լեհաստանի Կրակով քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է չորս կին և երկու տղամարդ։ Շուրջ 15 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ ոստիկանության՝ իրավապահները կրակել և վիրավորել են կասկածյալին, որը Լեհաստանի քաղաքացի է. նա հիվանդանոցում է։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ի մոտակայքում։ Զինվորական ոճի հագուստով տղամարդը մեքենայով մտել է Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակ և մեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Ոստիկանությունը հայտնել է, որ այս պահին կա միայն մեկ կասկածյալ, որը ոստիկանության հսկողության տակ է։
Վիրավոր ոստիկաններից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հարձակման շարժառիթը հայտնի չէ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բարձր է գնահատել «հերոսական ոստիկաններին, որոնք վտանգել են իրենց կյանքը», որպեսզի կանգնեցնեն հրաձիգին։
Նախագահ Կարոլ Նավրոցկին իր հերթին հայտարարել է, որ կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և սպասում է «այս ողբերգական իրադարձությունների հանգամանքների պարզաբանման»։