1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում նոյեմբերի 6-ին պայքարի մեջ էր մտել Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը, որը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մինչ այս աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը: