1 րոպեի ընթերցում
Ռուսական գազի մատակարարումներն Իրան և «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքը կցրեն «առանձին տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի պատրանքներն» Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու արդյունավետության հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին։
«Ռուսական գազի տարանցումը դեպի Իրան և «Հյուսիս-Հարավ» միջանցքը ռազմավարական նախագծեր են, որոնք կցրեն առանձին տերությունների, այդ թվում՝ Ամերիկայի պատրանքներն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ճնշում գործադրելու հարցում»,- նրա խոսքը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Բաղերիի խոսքով՝ այս երկու նախագծերը տնտեսական հնարավորություններ են, որոնք Իրանը կարող է արդյունավետորեն օգտագործել ինչպես երկրի և տարածաշրջանի զարգացման, այնպես էլ անվտանգության ապահովման համար։