Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով
1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի շուրջ։ Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով»,- նշված է հաղորդագրության մեջ