Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը
2 րոպեի ընթերցում
ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը կեղծ է անվանել Financial Times թերթի հրապարակումը, ըստ որի՝ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի մատակարարման գործարքի շրջանակում ԱՄՆ ուղևորվող լցանավերը փոխել են իրենց երթուղիները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Կեղծիք է։ ԱՄՆ ուղևորվող լցանավերը շարունակում են ընթանալ իրենց նախանշված ուղղությամբ։ Ինչո՞ւ են FT-ում այդքան շատ կեղծ լուրեր հրապարակվում», - գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով պարբերականի հրապարակումը։
Ըստ Financial Times-ի, որը հղում է անում նավերի տեղորոշման համակարգի տվյալներին, ռուսական դիզելային վառելիքով բեռնված երկու լցանավ փոխել է ուղղությունը: Նշվում է, որ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող լցանավերից մեկն այժմ Ալժիրի ափերին է և սպասում է հրահանգների, իսկ մյուսը փոխել է նշանակման վայրը և ուղևորվում է Բրազիլ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով FT-ի համապատասխան հրապարակմանը, նշել էր, որ այստեղ որևէ կապ պետք չէ տեսնել ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքների հետ: