ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման, իրավունքի գերակայության ամրապնդման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Արթուր Աթաբեկյանն ընդգծել է դատական իշխանության առաջնահերթ կարիքներին համահունչ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական համակարգին առնչվող տարաբնույթ թեմաներ, այդ թվում՝ դատական համակարգի կատարողականին, արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել դատական անկախության և հաշվետվողականության երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև՝ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմների զարգացմանը։

ԲԴԽ նախագահը ներկայացրել է համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ կարևորելով նաև արհեստական բանականության գործիքների կիրառման եվրոպական փորձի ուսումնասիրությունը՝ մարդու իրավունքների և դատական անկախության երաշխիքների պահպանմամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են դատական ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությանը։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում աշխատանքային ձևաչափով հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա քայլերը մանրամասն քննարկելու նպատակով։

Հայերեն Русский

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Մոլդովայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ կունենա եվրահանձնակատար Մարթա Կոսը. Moldpres

Հղի կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է