Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը

3 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման և հետագա օտարման գործընթացը, պարզել է, որ այդ գործընթացում առկա են օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ տվյալներ։շ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ  2003 թվականի հունիսի 25-ին մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքը՝ Երևանի քաղաքապետի որոշման, հողի վարձակալության պայմանագրի և հաշվեկշռային տեղեկանքի հիման վրա։ 2004 թվականի մայիսի 25-ին «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից մանկապարտեզն օտարվել է «Ալյումտեք» ՓԲ ընկերությանը՝ 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։

Հետագայում անշարժ գույքի նկատմամբ «Ալյումտեք» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին գույքը, որի շուկայական արժեքը 2018 թվականի հոկտեմբերի 3-ին գնահատվել էր 793 միլիոն 400 հազար դրամ, 50 միլիոն դրամի դիմաց գրավադրվել է ՀՀ-ում գործող բանկերից մեկում։

Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։

Միաժամանակ, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի հունիսի 25-ի պետական գրանցումը, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված հետագա գործարքներն ու պետական գրանցումները։

Վարչական դատարանը Դատախազությանը հայցը 2026 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է վարույթ։

Հայերեն

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը

Եթե իրավապահ մարմինները գործընթաց են սկսել, ուրեմն առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալությունների մասին

Չեմ պատրաստվում համակերպվել այդ իրադրության հետ. Փաշինյանը՝ բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին

Google-ը հինգ երկրում աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատվել աշխատանքից

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Հանրապետությունում սպասվում է ձյուն

Պուտինի հատուկ ներկայացուցիչը կմասնակցի Սպիտակ տանը Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառմանը

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ԹՐԻՓՓ-ին առնչվող օրենսդրական փաթեթով

Կառավարությունը նախատեսում է կատարել փոփոխություններ սոցիալական կրեդիտների համակարգում

Կոնգոյում մայիսից ի վեր հայտնաբերվել է էբոլայի ավելի քան 10 հազար դեպք