Եթե իրավապահ մարմինները գործընթաց են սկսել, ուրեմն առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալությունների մասին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհիմն է համարում ընդդիմադիր ուժերի այն պնդումները, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի ու ևս 35 անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, նաև կապված է նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի ղեկավարը խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Եթե Հայաստանի իրավապահ մարմինները, իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, գործընթաց են սկսել, ուրեմն առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ՝ մոտ 30 և ավելի տարի, երբ կոնկրետ դեպքի մասին է խոսվում, թալանը քողարկվում է, ինչ-որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա և այլն։ Այսինքն՝ մենք այդ միտումը տեսնում ենք։ Եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ի՞նչ ուրեմն։ Հայաստանի իրավապահ համակարգն ի՞նչ պետք է անի, իհարկե, պետք է գործողություններ ձեռնարկի։ Դա ժողովրդի պահանջն է և պայմանը։ Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել։ Մենք, ի վերջո, մեր, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք։ Եվ կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է, որ այդ ըմբռնումը, ի վերջո, տեղի ունենա»,- ասել է վարչապետը։

Քննչական կոմիտեն նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի ու ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։Սամվել Կարապետյանը նոյեմբերի 5-ին մեկ ամսով կալանավորվել է։

 

Հայերեն

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը

Եթե իրավապահ մարմինները գործընթաց են սկսել, ուրեմն առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալությունների մասին

Չեմ պատրաստվում համակերպվել այդ իրադրության հետ. Փաշինյանը՝ բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին

Google-ը հինգ երկրում աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատվել աշխատանքից

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Հանրապետությունում սպասվում է ձյուն

Պուտինի հատուկ ներկայացուցիչը կմասնակցի Սպիտակ տանը Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառմանը

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ԹՐԻՓՓ-ին առնչվող օրենսդրական փաթեթով

Կառավարությունը նախատեսում է կատարել փոփոխություններ սոցիալական կրեդիտների համակարգում

Կոնգոյում մայիսից ի վեր հայտնաբերվել է էբոլայի ավելի քան 10 հազար դեպք