Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում ուսումնասիրել էր Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, սակայն 19 տարի առաջ օրենքի խախտմամբ օտարված՝ 555 քմ մակերեսով տարածքի կադաստրային գործն ու պետշահերի պաշտպանության հայց էր ներկայացրել իրավասու դատարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 27-ին, տարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով, հաշտության համաձայնություն էր ներկայացրել դատարանի հաստատմանը։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել էր։

Հաստատված հաշտության համաձայնության հիման վրա՝ 2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել վերոնշյալ տարածքի նկատմամբ:

Գույքը պետությանն ամրացնելու ու «Հերացի» ավագ դպրոցի օգտագործմանը վերադարձնելու նպատակով՝ Կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ։ 

Հայերեն

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը