Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց չեն ունենա Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ
1 րոպեի ընթերցում
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոյեմբերի 10-11-ը կայանալիք բանակցություններին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ներկայումս նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսո՞ւմ է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ։
Հիշեցնենք, որ Պեսկովը նույն ճեպազրույցում նաև տեղեկացրել էր՝ բանակցություններն անցկացվելու են ոչ հրապարակային ձևաչափով՝ փակ դռների հետևում։