Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու օդային տարածքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի MQ-1 մարտական հետախուզական ԱԹՍ-ն տեղայնացվել և ոչնչացվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգի միջոցով։

ԻՀՊԿ-ում նաև նշել են, որ Միացյալ Նահանգները վերջին օրերին ակտիվացրել է հետախուզական տվյալների հայթայթումը տարածաշրջանում՝ փորձելով պարզել Իրանի պաշտպանական համակարգերի տեղակայման վայրերը և ազդել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վրա։ Կազմակերպությունը պնդում է, որ այդ փորձերը ձախողվել են, քանի որ իրանցի զինվորականները բազմիցս խափանել են ամերիկյան սարքերի գործողությունները։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ Իրանը վերահսկում է իրավիճակը Հորմուզի նեղուցում։

The New York Times պարբերականը նոյեմբերի 3-ին վկայակոչելով տարբեր աղբյուրների՝ հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պատրաստել է Իրանին հասցվելիք հարվածների ծրագիր, որը կարող է իրագործվել 24 ժամվա ընթացքում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առայժմ չի նախատեսում նոր հարվածներ հասցնել Իրանին, թեև անհրաժեշտության դեպքում պատրաստ է դա անել։

Հայերեն Русский

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց չեն ունենա Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել