1 րոպեի ընթերցում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ կադրային փոփոխություններ կատարել իր կաբինետում՝ երկրում անցկացված միջանկյալ ընտրություններում իր կուսակից հանրապետականների պարտության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հաղորդավարը հարց է տվել՝ արդյոք ներկայիս ընտրությունների արդյունքներով կադրային փոփոխություններ են սպասվում նրա կառավարության կազմում։
«Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Սա որևէ առնչություն չունի իմ կառավարության կազմի հետ», - ասել է Թրամփը։