Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին
1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ պայմանավորվել է 2026 թվականի ավարտից հետո դադարեցնել Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն այս մասին նոյեմբերի 3-ին ասել է Fox News հեռուստաալիքի Fox & Friends հաղորդման եթերում։
«Մենք արդեն պայմանավորվել ենք, որ մինչև այս տարվա վերջ այլևս չենք վճարի Իսրայելին, բայց անհրաժեշտության դեպքում կօգնենք Իսրայելին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամիսներ առաջ, իսկ Իսրայելն այլևս այդ ֆինանսավորման կարիքը չունի։