Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, սակայն միևնույն ժամանակ թույլ չի տալիս, որ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ միջազգային համաժողովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։  

«Զուր չէ, որ ես այստեղ այդքան հաճախ եմ խոսում ամերիկացիների մասին։ Չնայած նրանք մեր տարածաշրջանում չեն, շատ բան կախված է նրանցից։ Նախագահ Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը և, եկեք խոստովանենք, արդարացի քննադատության է արժանանում», - ասել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ «Թրամփն իր գործողություններով, որքան էլ հակասական լինի, ըստ էության աշխարհը հետ պահում է Երրորդ համաշխարհային պատերազմից, որը կարող է բռնկվել միջուկային ձևաչափով։ Եվ դրանից փախուստ չկա օվկիանոսից այն կողմ»։

Լուկաշենկոյի խոսքով՝ Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելը, ինչի համար նրան պետք է շնորհվեր Նոբելյան խաղաղության մրցանակ։

«Միայն եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելը կանխելու համար Թրամփին պետք է տրվի Խաղաղության մրցանակը», - ասել է բելառուս ղեկավարը։

Նա նաև նշել է, որ բելառուսական կողմը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության արագ կարգավորում։

«Ոչ մի տեղ պետք չէ սրել լարվածությունը։ Բոլորի համար բավարար նավթ, գազ և այլ ռեսուրսներ կան։ Մենք պետք է համաձայնության գանք առնվազն մեկ պարզ բանի շուրջ՝ դադարեցնել միմյանց վրա կրակելը։ Սա է Բելառուսի դիրքորոշման հիմքն Ուկրաինայի հարցում։ Մենք ցանկանում ենք արագ խաղաղ կարգավորում։ Ի վերջո, արյունալի բախումը, որը երկու եղբայրական ազգերին ներքաշել է այս հակամարտության մեջ, տեղի է ունենում հենց մեր սահմանի վրա», - ասել է նա։

Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը հակամարտության սկզբից ընդունել է կես միլիոն ուկրաինացիների։

Նա նաև շեշտել է, որ ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանը պայքարում է գործնականում ամբողջ Արևմուտքի դեմ, և Մինսկը լավ գիտակցում է դա։

Նրա խոսքով՝ Արևմտյան երկրները չեն հասկանում այն ​​​​հնարավոր ռազմական հակամարտության մասշտաբները, որին նրանք պատրաստվում են։

«Արևմտյան երկրները երբեք չեն հոգնում վախեցնել իրենց բնակչությանը, հատկապես հիմա արևելքից եկող ֆիկտիվ սպառնալիքով, ենթադրաբար, պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի 2030 թվականին։ Արևմուտքը, հավանաբար, լրջորեն չի գիտակցում, թե ինչպիսի ռազմական հակամարտություն կլինի սա», - ասել է նա։

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունն անվանել է «խայտառակություն»։

Հայերեն English Русский

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ