1 րոպեի ընթերցում
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
Այդ մասին հայտնում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը։
Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Բրյուսել է ժամանել նոյեմբերի 3-ին՝ մասնակցելու Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին։