1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։
Այս մասին հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը։
Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումների հետ կապված հարցեր:
Քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-Խորվաթիա առևտրատնտեսական համագործակցությունը և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։
Փաշինյանն ու Պլենկովիչը կարևորել են Հայաստան-Խորվաթիա ռազմավարական երկխոսության հռչակագիրը։