Բրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարում

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի Կառլ Բուշբին տուն է վերադարձել 28-ամյա շուրջերկրյա ոտքով կատարած ճանապարհորդությունից հետո, որի ընթացքում նա հաղթահարել է շուրջ 50 000 կիլոմետր՝ հատելով չորս մայրցամաք և 30 երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են BBC-ն, NBC News-ը և այլ լրատվամիջոցներ։

Բուշբին ճանապարհ էր ընկել 29 տարեկանում՝ 1998 թ. նոյեմբերին, Չիլիի Պունտա Արենաս քաղաքից. նա իր առջև խնդիր էր դրել ոտքով աշխարհով մեկ շրջել առանց փոխադրամիջոց օգտագործելու և տուն չվերադառնալ, մինչև չավարտեր ճանապարհորդությունը։

Ճանապարհորդության ընթացքում նա սառույցի վրայով հատել է Բերինգի նեղուցը, ինչպես նաև լողալով հաղթահարել Կասպից ծովն ու Լա Մանշի նեղուցը։

Երթուղին հաճախակի ընդհատվել է 2008 թ. ֆինանսական ճգնաժամի, COVID-19 համավարակի և այցագրեր ստանալու հետ կապված դժվարությունների պատճառով։ Գրեթե տասը տարի տևել է միայն ճանապարհի ռուսաստանյան տարածքով անցնելը։

Ճանապարհորդության ավարտին Բուշբին վերադարձել է Անգլիայի հյուսիսում գտնվող հայրենի Հալ քաղաք, որտեղ նրան դիմավորել են հարազատները, քաղաքի բնակիչներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Բուշբիի խոսքով՝ երթուղին ավարտելուց հետո ինքը պլանավորում է կենտրոնանալ նոր նախագծերի, հանրային ելույթների և իր ուղևորությունների մասին երկրորդ գրքի վրա։ Բացի այդ, գերմանացի ռեժիսոր Վեռներ Հերցոգը վավերագրական ֆիլմ է նկարահանում նրա ճանապարհորդության մասին։

Հայերեն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ-ում ուսումնասիրում են 1990-ականներից կատարված սպանությունների գործերը

ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ

ԿԲ նախագահը պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկրորդ ամիսն անընդմեջ բարձրացնելու որոշումը

Լավրովը քննադատել է ԵՄ-ն՝ միաժամանակ համագործակցության պատրաստակամության հայտնելով

Քննչական կոմիտեի նախագահն անհրաժեշտ է համարում կոմիտեում օպերատիվ ստորաբաժանում ստեղծելը

Կենտրոնական բանկն այս պահին չի կարող գնահատել գազի գնի բարձրացման հնարավոր հետևանքները. Մարտին Գալստյան

Հայկ Միլքոնը նշանակվել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ

Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջել են, որ ԵՄ երկրները խզեն ՌԴ-ի հետ ներդրումների պաշտպանության շուրջ պայմանագրերը

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին