Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը
2 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ՝ քննարկելով երկկողմ պաշտպանական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ Եմենի հութիների կողմից թագավորության դեմ շարունակվող հարձակումների վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Խալիդ բին Սալմանը։
«ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկեցինք մեր երկու բարեկամ երկրների միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները, առաջին հերթին տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու զսպմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև թագավորության վրա ահաբեկչական հութի զինյալների շարունակական հարձակումները», - նշված է գրառման մեջ։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հութիների և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև հակամարտության սրման ֆոնին։
Սաուդյան Արաբիան գլխավորում է հութիների դեմ ռազմական կոալիցիան 2015 թվականի մարտից այն բանից հետո, երբ հութիները 2014 թվականին գրավեցին Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի այլ տարածքներ։