Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան առայժմ անհնար է համարում ռուսական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առայժմ դժվար թե կարելի է խոսել այդ մասին։ Ըստ էության, տեղում ստեղծված իրավիճակն ավելի քան խոսուն կերպով վկայում է, որ այս պահին նման ծրագրերի իրականացումն անհնար է։ Իսկ թե ինչ կլինի ապագայում, կտեսնենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ապագայում չի բացառում Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի մատակարարումների վերսկսման հնարավորությունը։

Նա հավելել է, որ հետագայում դա կախված կլինի գնորդների ու վաճառողների ցանկությունից և վաճառողների հնարավորությունից:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, թե ԱՄՆ-ն առաջ է մղում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման արագ վերականգնման գաղափարը՝ որպես հնարավոր էներգետիկ հրադադարի մաս: Ըստ պարբերականի աղբյուրների՝ այս նախաձեռնությունը սեպտեմբերին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Պեսկովը նաև հայտարարել է, որ առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարի օրինակով նոր հումանիտար գործողություններ առայժմ չեն նախատեսվում:

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպք եզակի է: Առայժմ նման պլաններ չկան, նման նախաձեռնություններ նույնպես չկան», - ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը:

Պեսկովը հավելել է, որ Օլեշկիում հրադադարն ուկրաինական բանակը կարող էր օգտագործել վերախմբավորվելու համար, ինչը նման իրավիճակներում «սովորական գործելակերպ է»:

ՌԴ մարդու իրավունքների հարցով նահձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական տարհանման համատեղ հումանիտար առաքելության արդյունքում Օլեշկիից հեռացել է մոտ 750 մարդ: Նրանց մի մասը մեկնել է Ռուսաստան, մի մասն՝ Ուկրաինա:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր