Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
1 րոպեի ընթերցում
Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 1-ին, ժամը 19։19-ին ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 23 քմ), անասնակեր և վառելափայտ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ։