Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ին սպասվող բողոքի ցույցերի պատճառով չի աշխատելու մետրոպոլիտենի 40 կայարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Փարիզի հասարակական տրանսպորտի ինքնավար գործակալությունը (RATP)։

Հաղորդագրությունում նշվում է, որ ոստիկանության պրեֆեկտուրայի պահանջով՝ կայարանները կփակվեն անվտանգության նկատառումներով։ Անգործության մատնվելիք կայարանների մեծամասնությունը գտնվում է Փարիզի կենտրոնում։ Դրանց մի մասն արդեն չի աշխատում, իսկ մյուսները կփակվեն օրվա ընթացքում։

Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում սեպտեմբերի կեսից։ Սկզբում Փարիզի արվարձանների աշակերտներն ու ուսանողները պահանջում էին բարելավել կրթական պայմանները։ Ավելի ուշ արհմիությունների և «Դեղին բաճկոնավորների» շարժման ներկայացուցիչների կոչով նրանց են միացել գների աճից դժգոհ քաղաքացիները և ցույցերը տարածվել են Ֆրանսիայի այլ շրջաններում։

Ամենազանգվածայինն էր հոկտեմբերի 17-ին կայացած համազգային ցույցը, որը վերաճեց անկարգությունների և ջարդերի՝ ուղեկցվելով խանութների վրա հարձակումներով, հրկիզումներով և ոստիկանության հետ բախումներով։ Պաշտոնական տվյալներով՝ դրանց մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստովանել է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նա ստանձնելով նման զարգացումների ողջ պատասխանատվությունը՝ հրաժարական էր ներկայացրել, սակայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնը չէր ընդունել այն։ Վերջինս վստահ է, որ ստեղծված իրավիճակում արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր չկան։

Հայերեն Русский

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի