Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կորեայում այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում գտնվող Պանմունջոմ գյուղ՝ կարճ ժամանակով կանգնելով զորանոցի հյուսիսկորեական մասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Մերցը հիշեցրել է 36 տարի առաջ տեղի ունեցած Գերմանիայի վերամիավորման մասին։

«Հուսանք, որ մի օր Կորեան նույնպես հնարավորություն կունենա վերականգնելու իր պետական ​​միասնությունը», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Մերցը հավելել է, որ Սեուլ այցելության ընթացքում իրեն հարցրել են Գերմանիայի վերամիավորման փորձի մասին։

Սեուլում կայացած Գերմանական բիզնեսի Ասիա-խաղաղօվկիանոսյան համաժողովի ժամանակ կանցլերը հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ՝ խթանելու կանոնների վրա հիմնված տնտեսական կարգը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առաջատար դեր ստանձնել՝ ավելի լավ պայմաններ ձևավորելու այն ասիական երկրների համար, որոնք զգում են կանոնների վրա հիմնված առևտրային համակարգի ապակայունացման հետևանքով առաջացած ճնշումը։

«ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունը սրվում է։ Մաքսատուրքերը, տեխնոլոգիական անջատման ռազմավարությունները, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հումքի և նոր տեխնոլոգիաների համար ընթացող կոշտ մրցավազքը հիմնովին փոխում են համաշխարհային տնտեսության կանոնները», - նշել է Մերցը։

«Այս հակամարտություններն ու իշխանության կառուցվածքի համակարգային փոփոխությունները մեզ բոլորիս են մտահոգում։ Դրանք հատկապես վերաբերում են Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Գերմանիայում և Եվրոպայում տնտեսական զարգացման ձգտում ունեցող գործընկերներին», - հավելել է նա։

Մինչ այս Սինգապուր և Ճապոնիա կատարած այցերի ընթացքում Մերցը հանդես է եկել հօգուտ ազատ առևտրային գործընկերությունների և ասիական տնտեսությունների հետ Եվրոպայի ավելի սերտ համագործակցության։

Հայերեն Русский

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է