Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի

4 րոպեի ընթերցում

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, հիշեցրեց, որ 2026 թվականի հունվարի 1-ին Հայաստանում մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումը։ Օրենքով սահմանված հաջորդ փուլը մեկնարկում է 2027 թվականի  հունվարի 1-ից։

Այդ նախագծով սահմանում են այն խմբերին, որոնք համակարգ են ներառվելու 2027-ի հունվարի 1-ից։

«Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացիները 2027 թվականի հունվարի 1-ից ևս կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Նրանց ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 հազար 800 դրամ ամսական ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը գործատուն կվճարի  և 2000 դրամն աշխատողը կվճարի։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը բոլորս վճարում էինք դրոշմանիշային վճար, որը 1000 դրամից ավելի էր, 2026-ի հունվարի 1-ից մինչև 1 մլն դրամ ստացող բոլոր  աշխատողների համար այդ վճարը փոխվեց և դարձավ 1000 դրամ»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այն  քաղաքացիները, որոնց աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից կանցնի 200 հազար դրամը և կլինի մինչև 500 հազար դրամ, պետությունն այս պարագայում կսուբսիդավորի 6000 դրամը, ինչպես որ 2026 թվականին, մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին։

«Մեր մտադրությունն էր, որ 200 հազար դրամից ցածր ստացող աշխատողների կենսամակարդակը, նրանց աշխատունակությունն ապահովելու գործում գործատուները պետք է ևս ունենան իրենց մասնակցությունը, բայց, եթե անձի աշխատավարձը հատում է այդ սահմանը, ապա ապահովագրավճարի վճարման բեռն ընկնում է աշխատողի վրա, իհարկե, սուբսիդավորման հատվածը մնում է։ Ինչպես խոստացել էինք առաջին տարվա համար 200 հազարից 500 հազար դրամ ստացող աշխատողների պարագայում 2026 թվականին սուբսիդավորում ենք 6000 դրամը, բայց հաջորդ տարվանից նրանք 6000 դրամը կվճարեն սոցկրեդիտի շրջանակում։ Այսինքն՝ սուբսիդավորման հատվածից դուրս կգան»,-տեղեկացրեց Ավանեսյանը։

Նախարարը հավելեց՝ իրենց հաշվարկներով Հայաստանում մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների թիվը 350 հազար է։

Նա շեշտեց՝ բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով, պահանջով 2027 թվականի հունվարի 1-ից հնարավորություն են ընձեռում կամավոր հիմունքներով աշխատող անձանց կողմից իրենց փոխկապակցված անձանց ապահովագրել։ Սա նշանակում է, որ 200 հազարից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգ՝  վճարելով նրանց համար, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ երկու անդամի։ 

Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդներին ևս ներառել են ապահովագրական համակարգում։ Նրանց համար այդ հնարավորությունը բաց կլինի հունվարի 1-ից։ «Այս նախագծով արդեն կարգավորել ենք վճարման մեխանիզմները։ Հաշվի առնելով, որ տաքսի ծառայություններ մատուցողները երբեմն ոչ կանոնավոր են աշխատում, սահմանաչափ ենք դրել։ Համակարգում կընդգրկվեն այն վարորդները, որոնք էլեկտրոնային հարթակներում ունեն գրանցման երկու տարվա պատմություն և 2026 թվականի ընթացքում նրանց ընդհանուր շրջանառությունը ամսական կտրվածքով ավելին է եղել  նվազագույն աշխատավարձից։ Սա էլ ուղղված է եղել նրան, որ մենք ապահովենք կայունությունն ու  մեր տաքսի ծառայությունների վարորդները  ևս հնարավորություն ունենան օգտվել համակարգից»,-ընդգծեց նախարարը։

Հայերեն English

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագիրը

Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ արտահերթ ընտրությունների կարիք չի լինելու. Փաշինյան

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Վազգեն Թևանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով