Կեղծ օգտահաշիվ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի անունով. կառույցի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով բացված կեղծ օգտահաշվի մասին, որից նախարարության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվում։
«Սոցիալական հարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության վերաբերյալ: Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,- «Արմենօրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս զգուշացրել էին սոցիալական հարթակներում իրենց անուններով և նկարներով բացված կեղծ օգտահաշիվների մասին։
Հայաստանի կենտրոնական բանկը նույնպես զգուշացրել էր կառույցի անունից կեղծ լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին։