Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներում երաշխավորի անհրաժեշտության մասին մոտեցումը՝ հղում անելով Հայաստանի և հայ ժողովրդի պատմական փորձին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այս մասին ասել է՝ պատասխանելով պատգամավոր Քնարիկ Հարությունյանին։

Պատգամավորը հիշատակել է համաձայնագրում երաշխավորի ինստիտուտի բացակայության վերաբերյալ ընդդիմության քննադատությունը։ Նա հարցրել է՝ արդյոք երաշխավոր ներգրավելը չի ենթադրում Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարում, երբ երկրի անվտանգության և տնտեսական պատասխանատվությունը դրվում է երրորդ պետության վրա։

Փաշինյանն ի պատասխան առաջարկել է երաշխավորներ փնտրելիս ուսումնասիրել պատմական փորձը։

«Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը։ Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»,- հայտարարել է վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ երաշխավորի անհրաժեշտության մասին այդ խոսույթը կապված է պատմության և ընթացիկ իրողությունների չիմացության հետ։

Պատասխանի ավարտին Փաշինյանը հիշատակել է նաև Ուկրաինայի օրինակը։

«Ես այդ օրինակն էլի եմ բերել․ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է»,- հարցադրում է արել վարչապետը։

Հայերեն العربية Русский

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան