Իրանի դեմ պատերազմում Պենտագոնի ծախսերը հասել են 47 միլիարդ դոլարի

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանի դեմ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար արդեն ծախսել է 47,1 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times թերթը՝ հղում անելով Պենտագոնի նոր հաշվետվությանը, որն ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսին։

ԱՄՆ պատերազմի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 16-ի դրությամբ այդ գումարի ավելի քան 60%-ը բաժին է ընկել գործածված ավիառումբերին, հրթիռներին և մյուս զինամթերքին։ Պենտագոնի նախորդ հաշվետվությունից հետո մոտավորապես վեց շաբաթվա ընթացքում գերատեսչության լրացուցիչ ծախսերն աճել են 3,5 միլիարդ դոլարով։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը, մասնավորապես, 7,6 միլիարդ դոլար են ծախսել կործանիչների և ռմբակոծիչների տասնյակ էսկադրիլիաների գործունեությունն ապահովելու համար։ ԱՄՆ ռազմածովային ուժերը 1,5 միլիարդ դոլար են ծախսել Իրանի մերձակայքում ավելի քան երկու տասնյակ ռազմանավի, այդ թվում՝ մի քանի ավիակիրի տեղակայման համար, իսկ ցամաքային զորքերը՝ 2,1 միլիարդ դոլար՝ տարածաշրջանում իրենց զորքերը պահելու համար։

Փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր ամերիկացի զինվորականներն օգտագործել են 29 միլիարդ դոլարի զինամթերք։ Հաղորդվում է, որ դա հանգեցրել է սպառազինության մի շարք խիստ կարևոր տեսակների պաշարների, մասնավորապես, Patriot համալիրների համար նախատեսված զենիթային կառավարվող հրթիռների սպառման։ Բացի այդ, պահանջվել է ռեսուրսների տեղափոխում Ասիայում և Եվրոպայում ամերիկյան զինվորական հրամանատարությունների պատասխանատվության գոտիներից։

Պենտագոնը 6,1 միլիարդ դոլար է ծախսել տասնյակ վնասված կամ ոչնչացված մարտական ինքնաթիռների ու սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ տեսակների փոխարինման համար։ Եվս 645 միլիոն դոլար ուղղվել է տարածաշրջանում հատուկ գործողությունների ուժերի մի քանի հազար զինծառայողների տեղափոխման և գործունեության ապահովման համար։

Բացի այդ, Պենտագոնի փաստաթղթերում արտացոլված են բյուջեի մի շարք այլ կարևոր հոդվածների ծախսերը։ Կոնգրեսի ներկայացուցչի խոսքով՝ ռազմական գերատեսչությունը 24,5 միլիոն դոլար է ծախսել ամերիկացի զինծառայողների բուժսպասարկման համար, ԱՄՆ ռազմական տրանսպորտային հրամանատարությունը 92,2 միլիոն դոլար է ծախսել նյութատեխնիկական ապահովման և տեխնիկայի փոխադրման համար, իսկ Կիբերհրամանատարությունը՝ 14 միլիոն դոլար՝ «կիբերաջակցության գործողությունների» համար։

Հայերեն Русский

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Միրզոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր