Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի և հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ծրագրերի իրականացման տարբեր փուլերում ծագող խնդիրներին և համատեղ լուծումների մշակմամբ խոչընդոտների վերացման հնարավորություններին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կառույցի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ կոմիտեի առաջնահերթություններից են քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցումը և թվայնացումը, որոնք կնպաստեն ներդրումային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը։ Մասնավորապես՝ ներդրվել է պարզեցված ընթացակարգ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության համար։ Դիտարկվում է նաև ներդրումային ծրագրերի դեպքում պարզեցված մոտեցման հնարավորությունը։ Իսկ առաջիկայում նախատեսվում է գործարկել նպատակային նշանակության փոփոխության թվային հարթակ։

Գոհար Աբաջյանը կարևորել է թվային հարթակի միջոցով ներդրողների համար հստակ, կանխատեսելի և թափանցիկ ընթացակարգերի ապահովումը՝ ընդգծելով ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում ծագող խնդիրների օպերատիվ լուծման և պետական կառույցների միջև արդյունավետ համագործակցության նշանակությունը։

Հանդիպմանը կարևորվել է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանումը, միաժամանակ նշվել է, որ բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի թվայնացման շնորհիվ ներդրողներն ու քաղաքացիները հստակ պատկերացում կունենան հողամասերի կառուցապատման հնարավորությունների և սահմանափակումների  վերաբերյալ։

Որոշվել է համագործակցել՝ ոլորտային բարեփոխումների մշակման ընթացքում հիմնադրամի առաջարկները հաշվի առնելու և ներդրումային ծրագրերի իրագործման ընթացքում ծագող հարցերն ուսումնասիրելու ուղղությամբ։

Հայերեն

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA