Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Քննարկման առանցքում եղել են հատուկ դպրոցների գործունեության կազմակերպման, դրանց վերակազմակերպման, ինչպես նաև ռեսուրս կենտրոնների ստեղծման և գործառույթների զարգացման հարցերը՝ ներառական կրթության կայուն զարգացման, կրթության հավասար հասանելիության և ապաինստիտուցիոնալացման նպատակների համատեքստում։

Հանդիպման ընթացքում աշխատակազմի և իրավասու մարմինների ներկայացուցիչները, ի թիվս այլնի, անդրադարձել են նաև սովորողների կրթության շարունակականության ապահովման գործընթացում առկա խնդիրներին, ինչպես նաև անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների լիարժեք տրամադրմանն առնչվող հարցերին։

Քննարկման ընթացքում կարևորվել են հաշմանդամություն ունեցող երեխաների լավագույն շահի առաջնահերթության, խտրականության բացառման և կրթության հավասար հասանելիության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպման և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործընթացների հետևողական շարունակականությունն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության իրավունքի արդյունավետ իրացման և հանրակրթական համակարգում նրանց լիարժեք ներառման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Պաշտպանը կարևորում է նաև պետական իրավասու մարմինների հետ շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ առկա հարցերի լուծման արդյունավետ ուղիներ գտնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանն ուղղված բարեփոխումների հետևողական ընթացքն ապահովելու նպատակով։

Հայերեն

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

COP17. ՊԵԿ կրթական ծրագրերում կարևորվում են նաև բնապահպանական հարցերը

Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ