2 րոպեի ընթերցում
«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի կարծիքով՝ իր գլխավորած թիմը Եվրոպա լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի «ԱԶ Ալկմար»-ի հետ խաղի առաջին կեսում առավել շատ սխալներ է գործել, քանի երկրորդ կեսում:
««ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի առաջին կեսի հաշիվը արդարացի էր, սակայն նույնը չեմ կարող ասել երկրորդ կեսի մասին: Ամեն ինչ փոխվեց երկրորդ կեսում: Մենք շատ սխալներ էինք գործում առաջին կեսում: Ինձ դուր եկավ երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին մեր ագրեսիվ ֆուտբոլը։ Կցանկանայի, որ մենք այդպես գործենք հաջորդ խաղերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Տուլիխան:
Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ դեռևս մրցաշարի մեկնարկին բոլորին հայտնի էր, որ հեշտ մրցակիցներ չեն բաժին ընկել Հայաստանի չեմպիոնին ու հեշտ խաղեր չեն լինելու:
«Հասկանում եմ, որ այս պարտությունները շատ ցավոտ են, հասկանում եմ, որ հիասթափված եք։ Իրավիճակից դուրս գալու ճանապարհն այս խաղերում գործած սխալների ընդունելն ու դրանցից դասեր քաղելն է: Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներ այս պարտություններից դասեր կքաղեն»,-հավելեց նա:
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հյուրընկալեց Նիդեռլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմար»-ին ու զիջեց 0:4 հաշվով: Հաջորդ տուրում` նոյեմբերի 6-ին, «Արարատ-Արմենիա»-ն կհյուրընկալվի պորտուգալական «Տորենսե»-ին: