ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։

Մրցույթի նպատակն է ընտրել մասնագիտական, կառավարչական և կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող թեկնածուի, որը կկարողանա ապահովել պետական արարողակարգի ծառայության արդյունավետ ղեկավարումը, բարձր մակարդակի պաշտոնական այցերի և միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ծառայության հետագա զարգացումը։

Թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները

·       Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, մասնավոր կամ պետական հատվածում, այնպիսի ոլորտներում, որոնք ներառում են մեծ միջոցառումների և բանակցությունների կազմակերպում, լոգիստիկ խնդիրների լուծում։

·       Առնվազն 3 տարվա ղեկավար կամ բարդ կազմակերպական գործընթացների կառավարման փորձ։

·       Պետական և դիվանագիտական արարողակարգի, միջազգային հարաբերությունների և համապատասխան օրենսդրության իմացություն։

·       Հայերենի բանավոր և գրավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի առնվազն C1 մակարդակի իմացություն՝ բանավոր և գրավոր։

·       Կառավարչական, կազմակերպչական կարողություններ և հաղորդակցման բարձր հմտություններ, դիվանագիտական նրբանկատություն և ներկայացուցչականություն։

·       Տեխնոլոգիական, մասնավորապես արհեստական բանականության գործիքներով աշխատելու հմտություններ։

Մրցույթի անցկացման կարգը

Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝

1.     Ներկայացված փաստաթղթերի և մոտիվացիոն նամակների գնահատում, թեկնածուների կարճ ցուցակի ձևավորում։

2.     Պետական արարողակարգի վերաբերյալ տեսական գիտելիքների գրավոր ստուգում։

3.     Գործնական իրավիճակային առաջադրանք։

4.     Կառուցվածքային հարցազրույց։

5.     Արդյունքների ամփոփում և առավելագույն միավորներ հավաքած երեք թեկնածուների ներկայացում ՀՀ վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1.       Մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով թեկնածուի համապատասխանությունը սահմանված ընտրության չափանիշներին։

2.       Ինքնակենսագրություն (CV) և մասնագիտական գործունեության նկարագիր։

3.       Բարձրագույն կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր։

4.       Վերջին աշխատավայրի անմիջական ղեկավարի կողմից տրված բնութագիր։

Դիմումների ընդունման ժամկետը՝ հայտարարության հրապարակման օրվանից 10 օրացուցային օր։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել՝ talent@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի մրցույթ»։

Մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կտեղեկացվեն անհատապես։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Վանոյանն ազատվել էր ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։

Հայերեն

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը