Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված էներգետիկ պատժամիջոցները մինչև Ուկրաինայում հակամարտության դադարեցումը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումները մեղմելու ուղղությամբ ձեռնարկած քայլերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում:

«Ներկայիս քննարկումների առնչությամբ ցանկանում եմ առավելագույնս հստակ արտահայտվել`այդ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան, մինչև Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը», - հայտարարել է ֆոն դեր Լայենը, որի ելույթը հեռարձակվել է Եվրախորհրդարանի YouTube-ի էջում։

Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները հնչել են Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի էներգետիկ հատվածի նկատմամբ սահմանափակումների հարցում մոտեցման փոփոխության ֆոնին։ Թրամփի վարչակազմն ավելի վաղ մեղմացրել էր ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները և կասեցրել Ռուսաստանի դեմ մի շարք նոր սահմանափակումների կիրառումը։

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին