Սևան համայնքում Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը նշվել է տարբեր միջոցառումներով

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը նշվել է բազմաբնույթ միջոցառումներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, արդեն երրորդ անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր:

Հոկտեմբերի 16-ին Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տան հարակից այգում անցկացվել է «Եկեք խաղանք ինչպես առաջ» խորագրով գեղեցիկ ու ավանդույթներով հագեցած միջոցառում։ Լճաշենի արվեստի դպրոցի և Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տան սաներն իրենց երգ ու պարով ուրախություն և ջերմ տրամադրություն են  պարգևել  ներկաներին՝ միջոցառումը վերածելով իսկական մշակութային տոնի։

Միջոցառման ընթացքում ներկայացված էին տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստներ, իսկ կազմակերպված ժողովրդական խաղերը ներկաներին հնարավորություն տվեցին վերապրելու անցյալի հաճելի ու անմոռանալի պահերը։

Միջոցառման առանցքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, արժևորման և սերունդներին փոխանցման կարևոր գաղափարն էր։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի  Ս. Զաքարյանի անվան մշակութային պալատում կազմակերպվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգություն» թեմայով սեմինար: «Մատնա Հետք» արվեստանոցի կողմից կազմակերպվել է «Ձեռագործ աշխատանքներ» վարպետաց դաս: Ծովագյուղ բնակավայրում գործող «Ծովեմ» երիտասարդական կենտրոնի հեղինակմամբ կազմակերպվել են «Լսիր և ճանաչիր» խորագրով ազգային խաղեր:  

Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի է ունեցել «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած «Սևանի հիշողությունը Ձկնորսության մշակույթ» փաստագրական ֆիլմի ցուցադրություն:

Հոկտեմբերի 19-ին Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում կազմակերպվել  է վարպետաց դաս՝ «Ազգային պարերի ուսուցում» խորագրով: Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է «Սասունցի Դավթից մինչև մեր օրերը» խորագրով ցուցահանդես և ներկայացում:

Հայերեն

Մակրոնը պայմանավորվել է ԱՄԷ-ից և Բահրեյնից ամսական 200 000 տ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ. Le Figaro

«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, 6 ֆուտբոլային խաղադաշտ և այլ ենթակառուցվածքներ

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի

COP17. Կանանց խմբի ներկայացուցիչները կոչ են արել ապահովել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման հասանելիություն

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զելենսկին անդրադարձել է Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի հնարավոր հանդիպմանը

Հայաստանից վերջին 10 ամսում 908.6 տոննա ծաղիկ է արտահանվել աշխարհի 30 երկիր

Վարդաձոր գյուղում հիմնանորոգվում է 2 փողոց

Գեղարքունիքում ավարտվել է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը