ԱՄՆ-ն և Ուզբեկստանը 12 մլրդ դոլարի 54 համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն առաջարկել է ԱՄՆ-ի հետ առևտրաներդրումային և տեխնոլոգիական համագործակցության ծրագիրը մշակել մինչև 2035 թվականը։ Երկու երկրները ստորագրել են 54 պայմանավորվածություններից ու հեռանկարային նախաձեռնություններից բաղկացած փաթեթ, որը գնահատվում է շուրջ 12 միլիարդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Uz Daily պարբերականը։

Միրզիյոևը ելույթ է ունեցել Սամարղանդում կայացած ամերիկա-ուզբեկական գործարար և ներդրումային խորհրդի երկրորդ նիստի բացման ժամանակ։ Միջոցառմանը նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սերջիո Գորը և ամերիկյան առաջատար ընկերությունների ու բանկերի ներկայացուցիչներ։

Համագործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշվել են կարևորագույն հանքանյութերի արդյունահանումն ու խորքային վերամշակումը՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկմամբ, ժամանակակից էներգետիկ համակարգի զարգացումը և տվյալների մշակման կենտրոնների ստեղծումը։

Մյուս առաջնահերթություններից են արհեստական բանականության և թվային լուծումների ներդրումը արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության և պետական կառավարման ոլորտներում, ինչպես նաև կրթության զարգացումն ու մասնագիտական կադրերի պատրաստումը։

Միրզիյոևը նշել է, որ ներկայում Ուզբեկստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի, ընդգծելով քաղաքական գործընկերության հիման վրա տնտեսական կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։

Ամերիկյան ընկերություններն Ուզբեկստանում աշխատում են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ուզբեկական ընկերությունները նույնպես սկսում են ներդրումներ կատարել ԱՄՆ-ի տնտեսության մեջ։

Ռուբիոն Սամարղանդ է ժամանել հոկտեմբերի 18-ին։ Երկուշաբթի օրը նա մասնակցել է Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ «C5+1» ձևաչափով։

Հայերեն Русский

Սևան համայնքում Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը նշվել է տարբեր միջոցառումներով

Փեզեշքիանը Լավրովի հետ հանդիպմանն Իրան-Ռուսաստան ավելի սերտ համագործակցության կոչ է արել

Լիճքում հիմնանորոգվում է 2 փողոց

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Թարգմանչաց տոնին և Հայ մամուլի օրվան նվիրված գրական հանդիպում

Հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նորվեգիան հայտարարել է, որ Զելենսկին և Ուիթքոֆը կհանդիպեն Օսլոյում

Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է Starlink/Starshield-ի հասանելիության վերականգնումը

ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ անհարգալից վարք դրսևորած տղամարդը ձերբակալվել է

Իսրայելն ընդլայնում է ռազմական կարողությունները. ձևավորվում են Տիեզերական ուժեր