Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը բավարարվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցից հայտնում են, որ դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 39.128.615 դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:

Հայերեն