Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնություն կկնքեն հակամարտության կարգավորման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա  հայտարարել է հոկտեմբերի 12-ին Օհայոյի նահանգում Հանրապետական կուսակցության ​​կողմնակիցների առջև ելույթում, որի տեսանյութը հրապարակել է RSBN հեռարձակող ընկերությունը։

«Եթե անկեղծ լինենք Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, նրանք նույնպես ցանկանում են գործարք կնքել։ Նրանք չգիտեն՝ ինչպես դա անել։ Երկու ղեկավարների միջև ատելությունը շատ մեծ է, բայց մենք կհասնենք նրան, որ համաձայնություն ձեռք բերվի», - նշել է Թրամփը Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախընտրական հանրահավաքում։

Ինչպես նախկինում, Թրամփը ևս մեկ անգամ խոստովանել է, որ սխալմամբ կարծել է, թե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը պարզ խնդիր է։

Միևնույն ժամանակ Օհայոյի նահանգ մեկնելուց առաջ Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում նա դիրքորոշում է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Ես գիտեմ, որ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն, որպեսզի վերջ դնեն այդ հիմար պատերազմին», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին։

ԱՄՆ վարչակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին պետք է կենտրոնանա Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ համաձայնությունների կնքման վրա։

Մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնությունների քննադատությունն իր   հանրապետական ​​կուսակիցների կողմից՝ Թրամփը հայտարարել է, որ համաձայնությունը նախատեսված է «ամբողջ աշխարհի համար» և այն «վիթխարի ազդեցություն» կգործի էներգակիրների շուկաների վրա։

«Եվ ահա թե ինչ եմ կարծում. Զելենսկին պետք է կենտրոնանա գործարքի կնքման, այլ ոչ թե դրա մասին խոսելու վրա», - ընդգծել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահն ավելի շատ է ձգտում համաձայնության կնքման, քան Զելենսկին։

Հայերեն العربية Русский

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում

Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում

Ձորագյուղում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի