«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ-ն։

Ողջունելով դեսպանին՝ Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։

Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են նորընտիր խորհրդարանում իրենց խմբակցության առաջնահերթությունները։

Դեսպանը խոսել է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի սերտացման ու պարբերաբար հանդիպումներ ունենալու անհրաժեշտությունից։ Խորհրդարանական համագործակցության ընդլայնման տեսանկյունից Խալիլ Շիրղոլամին ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Կարևորվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։

Կողմերը խոսել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ։

 

Հայերեն English Русский

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը