ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Իրանը դեռևս վերանայում է Վաշինգտոնի պատասխանն իր յոթ կետանոց առաջարկին, և երկու կողմերի միջև հաղորդագրությունները միջնորդների միջոցով շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Բաղայիի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկված առաջարկը ներառում է Իրանի օրինական պահանջները, այդ թվում՝ ծովային շրջափակման վերացումը, բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը և իրանական ակտիվների ապասառեցումը։ Նա հավելել է, որ այս հարցերը ներառված են եղել նախկինում համաձայնեցված փոխըմբռնման հուշագրում։

Բաղային նշել է, որ Իրանը կփոխանցի իր դիրքորոշումը միջնորդներին, երբ վերանայումն ավարտվի՝ ընդգծելով, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նույնպես պետք է վերացվեն, և Վաշինգտոնը պետք է դադարեցնի իր միջամտողական և ագրեսիվ գործողությունները։

Խոսնակը նաև շեշտել է, որ Պակիստանը և Կատարը մնում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հիմնական միջնորդները։

Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներն առ այն, որ Հորմուզի նեղուցով էներգետիկ հոսքը վերադարձել է մինչպատերազմյան մակարդակին՝ նշելով, որ նեղուցում անվտանգությունը չի վերականգնվի, քանի դեռ Վաշինգտոնը պահպանում է Իրանի դեմ ուղղված ռազմածովային շրջափակումն ու տնտեսական պատժամիջոցները։

Հայերեն Русский

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին