Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

1 րոպեի ընթերցում

Պանամայում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 27 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 300 մարդ տարհանվել է։

Հոկտեմբերի 10-ին հրապարակված վերջին ամփոփ տվյալներով՝ զոհեր չեն արձանագրվել: Վնասվել է ավելի քան 400 շինություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ EFE գործակալությունը գրում է, որ այս տվյալները ներկայացրել են Պանամայի իշխանությունները։ Վնասված շինությունների թվում են 142 բնակելի տուն և 188 ուսումնական հաստատություն։

«Նախնական հաղորդումները վկայում են երկրի տարբեր նահանգներում բնակելի տների, ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների, եկեղեցիների, կառավարական շենքերի, կամուրջների և ճանապարհների վնասման մասին։ Այս պահի դրությամբ անհետ կորածների մասին տեղեկություններ չկան»,– հաղորդել է Պանամայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,7։ Այն գրանցվել է հոկտեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 12։56-ին, Պիտալոսա Արիբա բնակավայրից շուրջ 12 կիլոմետր արևմուտք-հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 12,6 կիլոմետր խորության վրա։ Հիմնական ցնցումից հետո գրանցվել է ավելի քան հարյուր հետցնցում։

Հայերեն Русский

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին