ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»,- ում կատարած գրառման միջոցով ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին։ 

«Ժամանեցինք Վայոց ձորի մարզ. կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։ 

ՀՀ վարչապետի հետ Վայոց ձոր են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը:

 

Հայերեն English Русский