Հութիների  կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 36-ը՝ վիրավորվել: Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացրել են Եմենի հութիները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 7-ին հայտնել են երկրի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչները։

Նրանց տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Իսկ Աբհայի օդանավակայանի օբյեկտների վրա հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել։

Քաղաքացիական ավիացիայի իշխանությունները նշել են, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, մյուսը՝ հոկտեմբերի 6-ին՝ առանց հստակեցնելու, թե որ հարձակումը որ օրն է իրականացվել։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը պայքարում է Իրանի հետ դաշնակցող հութիների դեմ, հայտարարել է, որ հարձակումները «անպատիժ չեն մնա»։ Նախօրեին տարածած հայտարարության համաձայն՝ կոալիցիան հարվածներ է հասցրել հութիների ավելի քան 80 ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Նույն օրը հութիները բալիստիկ հրթիռներով և պայթուցիկներով լիցքավորված անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Եմենի Ադենի միջազգային օդանավակայանի վրա։ Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ հրթիռներից մեկը ընկել է օդանավակայանի թռիչքուղու մոտ՝ Կահիրեից ժամանող ինքնաթիռի վայրէջքից րոպեներ առաջ։ Ադենի օդանավակայանը Եմենի՝ հութիների վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների համար միջազգային հիմնական օդային դարպասն է։

Հայերեն English

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացնի լրացուցիչ 500 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունը 176,1 կմ ճանապարհների միջին նորոգմանը կհատկացնի շուրջ 8,9 մլրդ դրամ