Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանում գյուղմթերքն ամբողջությամբ մթերվել, արտահանվել կամ սպառվել է տեղական շուկայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Արաքսյա Վարդանյանի հարցերին, ով հետաքրքրվեց տնտեսական աճի կառուցվածքով և քաղաքացիների բարեկեցության վրա դրա ազդեցությամբ, ապա հարցրեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, դեպի Եվրամիություն արտահանման և գյուղատնտեսական ու վերամշակված գյուղմթերքի արտահանման արդյունքների մասին։

Նախարարը սա կապում է կառավարության իրականացրած քաղաքականության հետ։

Պապոյանի խոսքով՝ հունվար–օգոստոսին դեպի Եվրամիություն հայկական ծագման արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 69 տոկոսով։ Նա շեշտեց, որ խոսքը հայկական արտադրանքի մասին է՝ այն առանձնացնելով այլ երկրներից ներմուծված ապրանքների վերաարտահանումից։

Նախարարը հավելեց, որ ԵՄ արտահանվող արտադրանքի տարբեր ուղղությունների շարքում իրենց տեղն ունեն նաև գյուղատնտեսական ապրանքները։

Անդրադառնալով գյուղմթերքի իրացմանը՝ Պապոյանը հիշեցրեց մայիսին հնչած բացասական կանխատեսումները և դրանք համադրեց ներկայիս իրավիճակի հետ։

«Ամբողջ գյուղմթերքը Հայաստանի Հանրապետությունում մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում սպառված է»,– ասաց նախարարը։

Տնտեսական աճի կառուցվածքի վերաբերյալ հարցին պատասխանելիս Պապոյանը նշեց, որ հունվար–օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4 տոկոսով, շինարարությունը՝ մոտ 25 տոկոսով, առևտուրը՝ մոտ մեկ տոկոսով, իսկ ծառայությունները՝ մոտ 13 տոկոսով։

«Առանց բացառության բոլոր ուղղություններով մենք աճ ենք ունեցել»,– ընդգծեց նա։

Քաղաքացիների բարեկեցության վրա աճի ազդեցությունը նախարարը կապեց աշխատատեղերի ստեղծման և աշխատավարձերի բարձրացման հետ։

«Տնտեսական աճի հետևանքով ստեղծվում են նոր աշխատատեղեր»,– նշեց Պապոյանը՝ հավելելով, որ միջին աշխատավարձի աճը նույնպես, իր գնահատմամբ, նպաստում է բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։

 

Հայերեն العربية Türkçe

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ