Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյից ավելի վարկ կտրամադրի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Զարգացման ֆրանսիական գործակալությունը ստորագրել է 273 միլիոն եվրոյին համարժեք ֆինանսավորման համաձայնագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

«ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված 250 միլիոն եվրոյի առաջին վարկը, որը ռեկորդային ցուցանիշ է, նախատեսված է աջակցելու ֆինանսական կառավարման ոլորտում պետական բարեփոխումներին։ 23 միլիոն եվրոյի երկրորդ վարկը, որն առաջին անգամ արժույթավորվում է ՀՀ դրամով, ֆինանսավորում է խոցելի ընտանիքների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովումը։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Հայաստան կատարած պետական այցից հինգ ամիս անց, մայիսին ստանձնած պարտավորությունները կյանքի են կոչվում»,- ասված է հաղորդագրությունում։

2012 թվականից ի վեր Հայաստանում գործող Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) աջակցում է Հայաստանի իշխանություններին, տնտեսական ոլորտի դերակատարներին և քաղաքացիական հասարակությանը մի շարք ոլորտներում՝ հանրային ֆինանսներ, բնակարանային ապահովում, ջրային ռեսուրսներ և գյուղատնտեսություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ձեռնարկատիրություն և ֆինանսական ներառականություն։ Երկրի նկատմամբ ԶՖԳ ընդհանուր պարտավորություններն այժմ կազմում են ավելի քան 850 միլիոն եվրո։

Հայերեն العربية English Français Русский

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Ամասիա համայնքի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերում նորակառույց կրթական հաստատություններն արդեն պատրաստ են շահագործման

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցություն․ Ուիգմորը գործընկերության հուշագիր է ստորագրում Great Ormond Street Hospital-ի հետ

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ