Ռուսաստան

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

1 րոպեի ընթերցում

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

Մոսկվան կտրականապես անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանի և նրան  հարևան պետությունների տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

««Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել Աֆղանստանի և նրան հարակից պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայման բացարձակ անընդունելիությունը՝ ինչ պատրվակով էլ դա արվի», - ասել է Լավրովը Աֆղանստանի հարցով Մոսկվայի ձևաչափով հատուկ ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությունների մեկնարկին։

Նրա խոսքով՝  նման ներկայությունը հղի է ապակայունացմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում