ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Բրիտանիայի ռազմաօդային բազայից դուրս է բերել B-1 ռմբակոծիչները։ Խոսքը Լոնդոնից 145 կմ արևմուտք գտնվող RAF Fairford ռազմաօդային բազայում տեղակայված ռմբակոծիչների մասին է, որոնք վերջերս օգտագործվել էին Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների ժամանակ։ Հենց այս ռազմաբազայի մոտ էր, որ օրեր առաջ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ էր ձերբակալվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Պենտագոնի պաշտոնյան հայտնել է, որ ինքնաթիռներն այժմ վերադարձել են ԱՄՆ-ի իրենց մշտական ռազմակայաններ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի վերջին հայտարարել էր, որ ռազմակայանը օրինական թիրախ է։

Բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալված հինգ տղամարդիկ գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ միջադեպի մանրամասները դեռևս հիմնականում անհայտ են։ Ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված վեցերորդ անձը՝ բրիտանա-իրանական երկքաղաքացիություն ունեցող տղամարդը, նույնպես գրավի դիմաց ազատ է արձակվել։

Իրանը հերքել է որևէ ենթադրյալ ծրագրի մեջ իր ներգրավվածության մասին մեղադրանքները։

Fairford ռազմակայանը ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Եվրոպայում ծանր ռմբակոծիչների տեղակայման համար հարմար սակավաթիվ բազաներից մեկն է և նախկինում կարևոր դեր է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններում։

Ներկայիս հակամարտության ընթացքում ԱՄՆ-ին թույլատրվել էր Fairford ռազմակայանն օգտագործել Իրանի հրթիռային օբյեկտներին հարվածելու համար։

«Այժմ կարող ենք հաստատել, որ RAF Fairford-ում տեղակայված բոլոր ամերիկյան ռմբակոծիչները վերատեղակայվել են ԱՄՆ-ում գտնվող իրենց մշտական ռազմակայաններում», - հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Պենտագոնից հավելել են, որ ԱՄՆ-ի ռմբակոծիչների ուժերը շարունակում են պատրաստ լինել «ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ» ճշգրիտ հարվածներ հասցնելու համար։

Հայերեն Русский

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին