Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան խորհրդականը հայտարարել է, որ առաջին անգամ ԱՄՆ-ի ոչ մի նավ չի գտնվում Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում և նույնիսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի խորհրդատվական խմբի ղեկավար, գեներալ Ալի Ֆադավին հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ վերջին ամիսներին Հորմուզի նեղուցը լիովին գտնվում է Իրանի վերահսկողության ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Պարսից ծոցում ռազմական ներկայություն է ունեցել 1853 թվականից, սակայն այժմ առաջին անգամ այդ տարածքներում ամերիկյան նավեր չկան։

«Ամերիկացիները փախել և հեռացել են մեր սահմաններից ավելի քան հազար կիլոմետր», - ասել է Ֆադավին՝ հավելելով, որ «սա տեղի չի ունեցել նրանց սեփական կամքով, այլ Իրանի Իսլամական Հանրապետության և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հզորության արդյունքն է»։

Նա նշել է, որ ամերիկացիները պնդում են, թե կարող են Հորմուզի նեղուցի հարավային հատվածով, Իրանի կողմից պաշտոնապես սահմանված գոտուց դուրս, օրական առավելագույնը 3-4 միլիոն բարել նավթ տեղափոխել։ Սակայն Ֆադավին այդ ծավալը չնչին է համարել՝ համեմատած նեղուցով սովորաբար անցնող նավթի քանակի հետ։

Նա պարզաբանել է, որ նախկինում Հորմուզի նեղուցով պաշտոնական ուղիներով օրական անցնում էր ավելի քան 20 միլիոն բարել նավթ, իսկ լրացուցիչ ծավալներ արտահանվում էին ոչ պաշտոնական եղանակով։

Ֆադավին հավելել է, որ ԱՄՆ նավերը «բաց են և խոցելի» ԻՀՊԿ ռազմածովային ուժերի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ուժերը բազմիցս փորձել են իրենց ռազմական նավերը մտցնել Հորմուզի նեղուց, սակայն ենթարկվել են ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերի հարձակմանը։

«Լարվածության ցանկացած սրում, անկասկած, կվնասի հենց նրանց», - ասել է Ֆադավին։

Հայերեն Русский

Իսրայելն արգելել է Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդի մուտքը երկիր

Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է

Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ

Վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական