1 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ մղվող պատերազմը ռազմական լուծում չի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։
«Եթե մեր թշնամիները կրկին ընտրեն ռազմական առճակատման ճանապարհը, մեր պատասխանը կլինի ավելի ուժեղ, քան նախկինում, և մենք կպաշտպանենք մեզ ավելի մեծ ուժով։
Ռազմական լուծում չկա, ինչպես նաև լուծում չկա նոր պատժամիջոցների միջոցով», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ միայն «արդարության և անաչառության վրա հիմնված բանակցությունները» կարող են վերջ դնել հակամարտությանը։
Վերջին շրջանում Վաշինգտոնը նվազեցրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ինտենսիվությունը՝ նախապատվությունը տալով տնտեսական ճնշմանը։
Հունիսին ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, սակայն հետագայում բանակցությունները մտել էին փակուղի անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով: